Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արարատի մարզում 56–ամյա պապը վրաերթի է ենթարկել 1-ամյա թոռանը, ով հիվանդանոցի ճանապարհին մահացել է

19:20, չորեքշաբթի, 13 սեպտեմբերի, 2017 թ.
Արարատի մարզում 56–ամյա պապը վրաերթի է ենթարկել 1-ամյա թոռանը, ով հիվանդանոցի ճանապարհին մահացել է
     Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ժամը 17:20-ի սահմաններում Վեդիի բժշկական կենտրոն է տեղափոխվել մահացած վիճակում 1-ամյա աղջիկ երեխա:
     Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել Արարատի մարզի Վանաշեն գյուղից:
     Ըստ տեղեկությունների՝ նույն գյուղի Հրաչիկ Մակարյան փողոցի 25 տանը, տան բնակիչ, 56-ամյա Հմայակ Մեհրաբյանը տան բակում իր վարած Ford Transit մակնիշի 34 ZP 677 համարանիշի ավտոմեքենան հետընթաց կատարելիս՝ անզգուշաբար վրաերթի է ենթարկել 1-ամյա Լարիսա Թորոսյանին, ով հիվանդանոցի ճանապարհին մահացել է:
9480 | 0
Facebook