Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

26-ամյա աղջիկը ողջ է մնացել 3 ահաբեկչությունների ժամանակ

01:10, շաբաթ, 26 օգոստոսի, 2017 թ.
26-ամյա աղջիկը ողջ է մնացել 3 ահաբեկչությունների ժամանակ

Բարսելոնայի ահաբեկչությունը դարձավ նախորդ շաբաթվա ամենաողբերգական դեպքերից մեկը: Օգոստոսի 17-ին, տեղի ժամանակով 17:00-ին, ահաբեկիչը մեքենան ուղղեց հետիոտների վրա՝ սպանելով 13 մարդու, վիրավորելով 100-ից ավելիին: Ահաբեկչության վայրում է եղել նաև Ջուլիա Մոնակո անունով մի աղջիկ, ում մասին կարելի է համարձակ ասել, որ նա ունի սեփական պահապան հրեշտակը: Պատճառն այն է, որ վերջին կես տարվա ընթացքում սա արդեն 3-րդ ահաբեկչությունն է, որ տեղի է ունենում նրա կողքին՝ խնայելով նրան: 26-ամյա ավստրալուհին Եվրոպայով ճանապարհորդելու ընթացքում եղել է ևʹ լոնդոնյան ահաբեկչության վայրում, ևʹ Փարիզի Ելիսեյան դաշտերի ահաբեկչության վայրում, որտեղ հարձակում է իրականացվել ոստիկանների վրա:

8677 | 5
Facebook