Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների ցուցակում հայ կա

19:50, երեքշաբթի, 22 օգոստոսի, 2017 թ.
Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների ցուցակում հայ կա
     ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը, լրացնելով Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների ցուցակը, ներառել է Ռուսաստանի 4 քաղաքացու, հայտնում է գերատեսչության կայքը: Ցանկում են հայտնվել Velmur management PTE LTD ընկերության հետ առնչվող Իրինա Հյուիշը, «Гефест-М» և Korea Tangun trading ընկերությունների հետ կապ ունեցող Ռուբեն Կիրակոսյանն, ինչպես նաև Միխայիլ Պիսկլինն ու Անդրեյ Սերբինը: ԱՄՆ-ն ցուցակում է ներառել նաև «Гефест-М» ռուսական ընկերությանը: Բացի այդ, պատժամիջոցների ցանկում ընկերություններ կան Չինաստանից, Նամիբիայից և Սինգապուրից:
     Չինաստանն արդեն արձագանքել է Վաշինգտոնի սահմանափակումներին՝ կոչ անելով ԱՄՆ-ին ուղղել սխալը, հակառակ դեպքում դա հարվածի տակ կդնի երկու երկրների հարաբերությունները:
7702 | 0
Facebook