Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Panasonic-ը ներկայացրել է հաշմանդամի խելացի սայլակները

21:05, հինգշաբթի, 10 օգոստոսի, 2017 թ.
Panasonic-ը ներկայացրել է հաշմանդամի խելացի սայլակները

Տոկիոյի Հանեդա օդանավակայանում փորձարկում են հաշմանդամների համար նախատեսված նոր սայլակները, որոնք կարողանում են ինքնուրույն տեղաշարժվել: Նախատեսվում է, որ դրանք կկիրառվեն 2020 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ հյուրերին տեղափոխելու համար: Panasonic-ի ստեղծած սայլակները հագեցած են սենսորներով, որոնց շնորհիվ նրանք կկարողանան արագորեն հասնել սմարթֆոնով նախանշված վայր:
     WHILL NEXT անունն ստացած սայլակները հնարավոր կլինի նաև միակցել ուղեբեռի սայլակների հետ: Ի դեպ, ուղևորին տեղափոխելուց հետո այս խելացի բազկաթոռներն ինքնուրույն ետ են վերադառնում:
     9 կմ/ժ արագության դեպքում WHILL NEXT-երը կարող են տեղաշարժվել 24 կմ:

Panasonic-ը ներկայացրել է հաշմանդամի խելացի սայլակները
14577 | 0
Facebook