Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանի խորհրդարանը վավերացրել է Հայաստանի հետ սահմանային համագործակցության մասին համաձայնագիրը

10:25, հինգշաբթի, 03 օգոստոսի, 2017 թ.
Իրանի խորհրդարանը վավերացրել է Հայաստանի հետ սահմանային համագործակցության մասին համաձայնագիրը

Իրանի խորհրդարանը վավերացրել է Իրանի և Հայաստանի միջև ապրանքների տարանցման ընդլայնմանն ուղղված սահմանային համագործակցության մասին համաձայնագիրը, փոխանցում է Mehr գործակալությունը: Այս մասին հայտարարել է իրանցի պատգամավոր Զահրա Սաեյը: Նրա խոսքով՝ համաձայնագիրը վերաբերում է Նորդուզ սահմանային դարպասին և հարևանների հետ սահմանի համատեղ ղեկավարման ծրագրի մի մասն է կազմում: «Նորդուզ սահմանային դարպասը Հայաստանի հետ միակ ընդհանուր ցամաքային սահմանն է»,-ընդգծել է պատգամավորը: Նա նաև նշել է, որ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ անցած տարի Հայաստան ոչ նավթային արտահանման ծավալը կազմել է 107,35 միլիոն դոլար, այն դեպքում, երբ Իրանը այդ նույն ժամանակահատվածում ներմուծել է 443,515 միլիոն դոլարի ապրանք:

9290 | 0
Facebook