Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիան և Կատարը համատեղ զորավարժություններ են անցկացնում

11:35, չորեքշաբթի, 02 օգոստոսի, 2017 թ.
Թուրքիան և Կատարը համատեղ զորավարժություններ են անցկացնում

Թուրքիան և Կատարը Էմիրություններում համատեղ զորավարժություններ են անցկացնում, փոխանցում է ТАСС-ը: Զորավարժություններին մասնակցում է ավելի քան 250 թուրք զինծառայող և առնվազն 30 միավոր զրահապատ տեխնիկա: Hurriyet Daily News պարբերականի հաղորդմամբ՝ զորավարժությունների առաջին փուլը կանցկացվի ցամաքային զորքերի մասնակցությամբ, իսկ երկրորդ փուլին արդեն կմասնակցեն երկու պետությունների ռազմածովային ուժերը: Զորավարժություններն անցկացվում են Անկարայի և Դոհայի միջև ռազմական համագործակցության ծրագրի շրջանակներում: Զորավարժությունները կտևեն մինչև օգոստոսի 8-ը:

8111 | 0
Facebook