Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սաակաշվիլին հայտարարել է, որ չի պատրաստվում Եվրոմիության քաղաքացիություն ստանալ

14:10, երկուշաբթի, 31 հուլիսի, 2017 թ.
Սաակաշվիլին հայտարարել է, որ չի պատրաստվում Եվրոմիության քաղաքացիություն ստանալ

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին չի պատրաստվում քաղաքական ապաստան խնդրել որևէ երկրից: Այս մասին նա հայտարարել է «Ռուսթավի 2» հեռուստաալիքով հեռարձակվող «Կուրիեր»-ի եթերում: Հաղորդավարը նշել է, որ ԶԼՄ-ներում ակտիվորեն քննարկում են այն տեղեկությունը, որ նախկին նախագահը կարող է Եվրոմիության որևէ երկրի քաղաքացիություն ստանալ: Սաակաշվիլին պատասխանել է, որ իրեն Ուկրաինայի քաղաքացի է համարում՝ «չնայած ամեն ինչին»: Նրա խոսքով՝ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն խախտել է սահմանադրությունն ու միջազգային պարտավորությունները՝ իրեն զրկելով քաղաքացիությունից: Վերջինի գործողությունները նա «վախկոտություն» է համարել:

4388 | 1
Facebook