Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինը վավերացրել է Հայաստանի հետ տիեզերական համագործակցության մասին համաձայնագիրը

11:45, երկուշաբթի, 31 հուլիսի, 2017 թ.
Պուտինը վավերացրել է Հայաստանի հետ տիեզերական համագործակցության մասին համաձայնագիրը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վավերացրել է Հայաստանի հետ խաղաղ նպատակներով տիեզերական համագործակցության մասին համաձայնագիրը, փոխանցում է РИА Новости-ն: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում: «Վավերացնել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջև խաղաղ նպատակներով տիեզերական տարածքի օգտագործման և ուսումնասիրության ոլորտում համագործակցության մասին 2016թ. ապրիլի 7-ին Երևանում ստորագրված համաձայնագիրն»,- ասվում է փաստաթղթում: Համաձայնագիրը վավերացվել էր ՌԴ Պետդումայի կողմից հուլիսի 20-ին:

6190 | 0
Facebook