Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սաուդյան Արաբիայում զինված հարձակման արդյունքում մեկ ոստիկան է սպանվել, կան վիրավորներ

11:30, երկուշաբթի, 31 հուլիսի, 2017 թ.
Սաուդյան Արաբիայում զինված հարձակման արդյունքում մեկ ոստիկան է սպանվել, կան վիրավորներ

Մեկ ոստիկան է զոհվել Սաուդյան Արաբիայի արևելքում ոստիկանական պարեկախմբի վրա հարձակման արդյունքում, 6 ոստիկան վիրավորում է ստացել, փոխանցում է Reuters-ը: Այս մասին հայտարարել է երկրի ՆԳՆ-ը: Դեպքը տեղի է ունեցել Էլ-Քաթիֆ շրջանում: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց, նրանց վիճակը գնահատվում է կայուն: Գործակալությունը նշում է, որ դեպքը տեղի է ունեցել Ալ-Ավամիա բնակավայրում, որտեղ անցած շաբաթ 5 մարդ էր սպանվել, երբ Սաուդյան Արաբիայի անվտանգության ուժերը ենթադրյալ գրոհայինների դեմ օպերացիա էին սկսել:

8496 | 0
Facebook