Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սպանված զինծառայողը 3 փոքր երեխաների հայր էր, ուզում էր գումար վաստակի, որ բուժի հիվանդ կնոջն ու երեխային». Օլեգ Դուլգարյան

12:20, շաբաթ, 29 հուլիսի, 2017 թ.
«Սպանված զինծառայողը 3 փոքր երեխաների հայր էր, ուզում էր գումար վաստակի, որ բուժի հիվանդ կնոջն ու երեխային». Օլեգ Դուլգարյան
     Ծառայության ընթացքում սպանված պայմանագրային զինծառայող Արկադի Ղամբարյանը ՀՀ Լոռու մարզի Քարկոփ գյուղից էր:
     Լուրեր են հասնում, որ Արկադի Ղամբարյանն սպանվել է հայ ծառայակցի կողմից հրազենով: Արկադի Ղամբարյանին անձամբ ճանաչել եմ, համեստ, աշխատող, հասնող սովորական տղա էր, սոցիալապես անապահով, երեք անչափահաս երեխաների հայր: Շատ էր մտահոգվում հիվանդ երեխայի և կնոջ առողջականով: Անընդհատ ուզում էր գումար աշխատի, որ բուժման տանի կնոջը և դրա համար բոլորովին վերջերս պայմանագրային զինծառայության անցավ: Այդպիսի համեստ տղային սպանեն վեճի հողի վրա` լրիվ հավանական է, եթե հաշվի առնենք, որ պայմանագրային զինծառայողների մի հատված կա, որոնք առօրյա կյանքում ոչնչով չեն զբաղվում, ֆիզիկական աշխատանքn իրենց համար չի: Քաղաքացիական կյանքում ամբողջ օրը խմում են, վեճեր ու դեբոշներ սարքում: Իրենք հաճախ են անցնում զինվորական ծառայության` այլընտրանք չունենալով, գտնելով դա որպես փող աշխատելու հեշտ տարբերակ և շատ դեպքերում իրենց քաղաքացիական կյանքում դրսևորած բարքերը տեղափոխում են ծառայության վայր:
13399 | 1
Facebook