Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Հրաչյա Հարությունյանի հարազատները տեսակցել են նրան. ամենաշատը թոռնիկին էր կարոտել. «Առավոտ»

10:35, հինգշաբթի, 27 հուլիսի, 2017 թ.
Հրաչյա Հարությունյանի հարազատները տեսակցել են նրան. ամենաշատը թոռնիկին էր կարոտել. «Առավոտ»
     «Առավոտ» թերթը գրում է. «Հրաչյա Հարությունյանի կինը, հայրը, դուստրն ու թոռնիկը երեկ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մեկ ժամով տեսակցել են իրենց հարազատին: «Առավոտ»-ի հետ զրույցում Հրաչյա հարությունյանի կինն՝ Անահիտ Մարտիրոսյանը, պատմել է, որ ամուսինը բարձր տրամադրություն է ունեցել, ամենից շատ ուրախացել է՝ թոռնիկին տեսնելով: «Գնացել էինք տեսակցության, նոր ենք տուն վերադարձել: Ամուսինս շատ ուրախ էր, ասում է՝ 4 տարի Ռուսաստանում պատիժ կրելուց հետո ես ինձ այստեղ լիարժեք տանն եմ զգում: Զգացվում էր, որ դեռ հիվանդություն ունի, լավ չէ, բայց իրեն շատ լավ էր պահում: Այնքան էր ուրախացել, ամենից շատ թոռնիկին էր կարոտել, գրկից չէր իջեցնում»,- թերթին ասել է Անահիտ Մարտիրոսյանը»:
5121 | 0
Facebook