Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոսուլի գրավման ժամանակ 40 հազար խաղաղ բնակիչ է զոհվել. քրդական հետախուզություն

15:15, հինգշաբթի, 20 հուլիսի, 2017 թ.
Մոսուլի գրավման ժամանակ 40 հազար խաղաղ բնակիչ է զոհվել. քրդական հետախուզություն

Իրաքի Մոսուլ քաղաքը ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումից ազատագրելու ողջ ընթաքցքում ավելի քան 40 հազար խաղաղ բնակիչ է զոհվել: Ինչպես հաղորդում է Independent-ը, այդ են վկայում քրդական հետախուզության տվյալները:
     Նշվում է, որ քաղաքի բնակիչները դարձել են ահաբեկիչների, իրաքյան զորքերի, նաև ավիահարվածների զոհ: Ինչպես նշել է քուրդ քաղաքական գործիչ, Իրաքի նախկին արտգործնախարար Հոշիյար Զեբարին, զոհերի մեծ մասի մարմինները մինչ այժմ թաղված են ավերակների տակ:
     Իրաքի Մոսուլ քաղաքն ահաբեկիչներից ազատագրման ռազմագործողություններն սկսվել են անցած տարվա հոկտեմբերին: Ռազմագործողություններին ներգրավվել են արաբական հատուկջոկատայինները, դաշնային ոստիկանությունը, արագ արձագանքման ուժերն ու Իրաքի բանակը: Իրաքյան ստորաբաժանումներին օդից աջակցություն է ցուցաբերել Միացյալ Նահանգների գլխավորած միջազգային կոալիցիան:

Իրաքի Մոսուլ քաղաքի վերջնական ազատագրման մասին նախորդ շաբաթ հայտարարել է երկրի վարչապետ Հայդար ալ-Աբադին:

9763 | 0
Facebook