Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«800 դրամանոց ծիրանը 400 դրամով են ուզում առնեն, իսկ մի փոքր վատ որակովը ջրի գնով են վերցնում` 300-200 դրամ». գյուղացիները բողոքում են

14:05, ուրբաթ, 23 հունիսի, 2017 թ.
«800 դրամանոց ծիրանը 400 դրամով են ուզում առնեն, իսկ մի փոքր վատ որակովը ջրի գնով են վերցնում` 300-200 դրամ». գյուղացիները բողոքում են

Արարատի մարզի Ջրաշեն համայնքի ղեկավար Արտյոմ Ղազարյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ Ջրաշեն գյուղի բնակիչներն՝ ի նշան բողոքի, փակել են Ջրաշեն-Նուբարաշեն ավտոճանապարհը: Բողոքելու հիմնական պատճառն այն է, որ ծիրանի մթերման գինը կտրուկ իջեցրել են: «Մենք հիմա այստեղ ենք, փորձում ենք գյուղացիներին հանդարտեցնել, ինչպես նաև մթերող ընկերություններից պարզել, թե ինչու են նման բան արել»,- ասաց գյուղապետը: Նշենք, որ ընկերությունները պետք է գյուղացիներից ծիրանը գնեին 800 դրամով, բայց այսօր գինը կտրուկ իջեցրել են և գնում են 400 դրամով:
     «Երեկ շատ պատահական իմացանք, որ այլևս մեզանից 800 դրամով ծիրան չեն գնելու: 800 դրամանոց ծիրանը 400 դրամով են ուզում առնեն, իսկ մի փոքր վատ որակով ծիրանը ջրի գնով են վերցնում` 300-200 դրամ»,- ասաց գյուղացիներից Վանիկը` հավելելով, որ դժգոհ են և՛ գնողներից, և՛ գյուղնախարարությունից, և՛ կառավարությունից։ Վերջինը նշեց, որ եթե մթերելու գինը չբարձրացնեն, իրենք էլ, ի նշան բողոքի, ծիրան չեն վաճառի. «Մենք էլ իրենց ծիրան չենք վաճառի, տեսնենք՝ ինչ են անելու»:

5417 | 1
Facebook