Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Գեր կանանց մոտ բարձր է բնածին արատներով երեխա ունենալու ռիսկը

01:10, կիրակի, 18 հունիսի, 2017 թ.
Գեր կանանց մոտ բարձր է բնածին արատներով երեխա ունենալու ռիսկը

Կանայք, ովքեր հղիության ընթացքում ունեն չափազանց ավել քաշ, նրանց մոտ ավելի բարձր է բնածին հիվանդություններով երեխա ունենալու վտանգը․ նման եզրակացության են եկել Շվեդիայում Կարոլինյան ինստիտուտի հետազոտողները:
     Իրենց ուսումնասիրություններում հետազոտողները վերլուծել են 2001-2014 թթ ավելի քան 1,2 միլիոն նորածինների վերաբերյալ գրառումները, որոնք հաստատել են կանանց գիրության և բնածին շեղումներով երեխաներ ունենալու փաստը (դարնք պայմանավորված են սրտի արատներով, մարսողական համակարգի խանգարումներով, նրանց աճի, սեռական օրգանների և վերջույթների արատներով հիվանդություններով):
     Վերլուծությունը ցույց է տվել, որ ընտրված ցանկից շուրջ 43550 երեխաներ ունեն բնածին ծանր շեղումներ, որոնք պայմանավորված են մայրական ավելորդ` 3.5% քաշի, 3.8% գիրության և 4.7% երկրորդ աստիճանի գիրության ռիսկերի հետ:

8039 | 0
Facebook