Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը ողջունել է Էրդողանի թիկնապահներին ձերբակալելու՝ Վաշինգտոնի որոշումը

11:40, ուրբաթ, 16 հունիսի, 2017 թ.
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը ողջունել է Էրդողանի թիկնապահներին ձերբակալելու՝ Վաշինգտոնի որոշումը
     Ինչպես հայտնի է, Վաշինգտոնի քաղաքապետի ու ոստիկանապետի հայցով Թուրքիայի նախագահի 12 թիկնապահների ձերբալակման վերաբերյալ որոշում էր ընդունվել, փոխանցում է РИА Новости-ն։
     Հիշեցնենք՝ նրանք, ի թիվ այլ անձանց, մեղադրվում են Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան առջև խաղաղ ցուցարարների վրա հարձակման համար։
     Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը բարձր է գնահատել Վաշինգտոնի քաղաքապետի և ոստիկանապետի կողմից մանրամասն հետաքննության անցկացումն՝ այն որակելով որպես «նշանակալի քայլ դեպի արդարություն»:
     Թուրքական մամուլում տեղեկություններ են տարածվել, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին զայրացրել է իր անվտանգության աշխատակիցներին ձերբակալելու մասին ԱՄՆ իշխանությունների կայացրած որոշումը, ինչին ի պատասխան ԱՄՆ Պետդեպը շտապել է նշել, որ իրենք չեն հանդուրժում բռնություններն, այն էլ՝ խոսքի ազատության դեմ։
Աղբյուրը` ria.ru
5468 | 0
Facebook