Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Տաշիր»-ը գնել է «Իզվեստիա» խմբագրության շենքը

11:10, երկուշաբթի, 22 մայիսի, 2017 թ.
«Տաշիր»-ը գնել է «Իզվեստիա» խմբագրության շենքը

Հայազգի գործարար Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների խումբն ավարտել է «Իզվեստիա» խմբագրության շենքի գնման գործարքը և սկսել է վերակառուցել այն. նախատեսվում է ստեղծել նոր բազմաֆունկցիոնալ համալիր: Այս մասին հաղորդում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին:

Ըստ աղբյուրների՝ նախագծի մեջ «Տաշիրը» կներդնի շուրջ 150 միլիոն դոլար: Խմբագրությունը տեղակայված է Մոսկայում՝ Տվերսկայա փողոցում: Մոսկվայի համար խորհրդանշական այդ շենքը կդառնա ժամանակակից բազմաֆունկցիոնալ համալիր՝ նշել է աղբյուրը:

Տեղեկատվության համաձայն՝ շենքի ֆասադն ամբողջությամբ կպահպանվի, իսկ վերակառուցման արդյունքում կհայտնվի նոր համալիր, որը կներառի հյուրանոցի 250 համար, գրասենյակներ, ինչպես նաև հասարակական սննդի, առևտրի կետեր:

5445 | 0
Facebook