Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աշակերտը մահացել է դասարանում՝ կոֆեին պարունակող 3 ըմպելիքներ խմելուց հետո

01:05, հինգշաբթի, 18 մայիսի, 2017 թ.
Աշակերտը մահացել է դասարանում՝ կոֆեին պարունակող 3 ըմպելիքներ խմելուց հետո

ԱՄՆ-ում դեռահասը մահացել է հենց դպրոցական նստարանի վրա՝ մեծ քանակությամբ էներգետիկներ խմելուց հետո: Ինչպես գրում է The Independent-ը, 16-ամյա Դեվիս Քրայպն իր մահից կարճ ժամանակ առաջ խմել է Mountain-Dew գազավորված ըմպելիքի մեծ չափաբաժին, «ՄաքԴոնալդս»-ի լատտե, ինչպես նաև՝ էներգետիկ ըմպելիք: Նրա սիրտը չի դիմացել գերբարձր կոֆեինային դոզային, առաջ է եկել առիթմիա, որն էլ հանգեցրել է սրտի կանգի:

Համարվում է, որ օրգանիզմի համար անվտանգ է օրական միայն 400 մգ կոֆեինը, որը հավասար է 4 բաժակ սուրճի: Ընդ որում, այդ 400 գրամը չպետք է օրգանիզմում հայտնիվի կարճ ժամանակահատվածում: Կոֆեինի ընդունումների միջև պետք է որոշակի ժամանակահատված լինի:

18788 | 0
Facebook