Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լրատվամիջոցները հաղորդել են ԱՄՆ նախագահի ինքնաթիռում պայթյունի սպառնալիքի մասին

11:10, ուրբաթ, 12 մայիսի, 2017 թ.
Լրատվամիջոցները հաղորդել են ԱՄՆ նախագահի ինքնաթիռում պայթյունի սպառնալիքի մասին

Boeing ընկերության մեխանիկներն ԱՄՆ նախագահի տեղաշարժն ապահովող ինքնաթիռներից մեկի սպասարկման ժամանակ վնասել են ինքնաթիռի համակարգերից մեկը` հենց թռիչքի ժամանակ հրդեհի բռնկման սպառնալիք ստեղծելով: Այս մասին հայտնում է CNN լրատվականը` հղում անելով երկրի դաշնային հետախուզությանը:
     Միջադեպը տեղի է ունեցել Սան Անտոնիոյում, 2016թ. ապրիլի 1-10-ն ընկած ժամանակահատվածում` նախագահական Boeing 747-200B ինքնաթիռներից մեկի տեխնիկական սպասարկման ժամանակ:
     Քննությունը պարզել է, որ մեխանիկներն ինքնաթիռի թթվածնային համակարգի ստուգման ժամանակ անհամապատասխան սարքեր են կիրառել, ինչը դրա այրման պատճառ է դարձել: Անսարքությունը թռիչքի ժամանակ հրդեհի բռնկման և անգամ պայթյունի պատճառ կարող էր դառնալ:
     Նախագահական ինքնաթիռին հասցված վնասը գնահատվում է 4 միլիոն դոլար:

9792 | 0
Facebook