Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ֆենոմենալ հիշողության տեր մարդը հիշում է անգամ իր լույս աշխարհ գալու օրը

00:05, ուրբաթ, 28 ապրիլի, 2017 թ.
Ֆենոմենալ հիշողության տեր մարդը հիշում է անգամ իր լույս աշխարհ գալու օրը

27-ամյա Ռեբեկա Շարրոքն ունի այնպիսի ֆենոմենալ հիշողություն, որ հիշում է անգամ իր լույս աշխարհ գալու օրն, այն էլ՝ ամենայն մանրամասնությամբ: Աշխարհում կա 60-70 մարդ, ով հստակորեն հիշում է իր կյանքի ամեն մի օրը՝ ամենայն մանրամասներով: Այս երևույթը կոչվում է հիպերտիմեստիկ համախտանիշ:

Ռեբեկան անգամ հիշում է իր բոլոր կարդացած գրքերն՝ էջ առ էջ: Նա այժմ ինքնակենսագրական գիրք է գրում՝ զարմանալի մանրամասնություններով: «Հիշում եմ, ինչպես էի կյանքիս սկզբում շատ ժամանակ անցկացնում իմ օրորոցում՝ նայելով խաղալիքներին ու օդափոխիչին: Իմ առաջին տարեդարձի օրը չէի հասկանում, թե այդ ինչ օր է, բայց մայրիկս ինձ հագցրեց սատինե զգեստ, որից ամբողջ մարմինս քոր էր գալիս ու ես լացեցի: Ինձ ասացին, որ այդ օրն իմ առաջին տարեդարձն է և շատ մարդիկ են գալու շնորհավորելու: Ես էլի չհասկացա, բայց լացելս դադարեցրի: Ծնողներս ինձ նվիրեցին Մինի Մաուս փափուկ խաղալիք, որի դեմքից ես վախեցա ու լացեցի:

Ռեբեկա Շարրոք
Ռեբեկա Շարրոք
Երբ ես մոտ 18 ամսական էի, սկսեցի երազներ տեսնել: Այդ ժամանակ ես կարծում էի, թե ամեն անգամ դուրս եմ գալիս տնից, հենց որ քնում եմ: Երկրորդ տարեդարձիցս անմիջապես հետո ծնվեց քույրիկս: Ես չէի հասկանում, թե քույրն ինչ է և նախընտրում էի խաղալ իմ գնացքով: Իհարկե, երբեմն բացասական էի վերաբերում այն հանգամանքին, որ այլևս տան միակ երեխան չեմ ու ստիպված եմ քրոջս հետ կիսվել, նրան տալ իմ փոքրացած շորերը»,- պատմում է Ռեբեկան: Նա նաև խոստովանում է որ և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես շատ հյուծիչ ու դժվար է հիշել սեփական կյանքի ամեն մի պահը:
     Ռեբեկային այժմ հետազոտում են ամերիկացի գիտնականները՝ փորձելով գտնել ուղեղի հետ կապված անպատասխան հարցերի պատասխանները:

7078 | 0
Facebook