Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայաստանը 4-րդ անգամ պատրաստվում է «Սոսե» միջազգային կինոփառատոնին

18:05, հինգշաբթի, 27 ապրիլի, 2017 թ.
Հայաստանը 4-րդ անգամ պատրաստվում է «Սոսե» միջազգային կինոփառատոնին
     Աշխարհի արվեստագետներն ու կինոարտադրողները կրկին կմիավորվեն մեկ գաղափարի շուրջ:
     «Սոսե 2017» միջազգային կինոփառատոնը մեկնարկել է ֆիլմերի հայտերի ընդունումը:
     Հիմնական մրցութային ծրագրում կարող են մասնակցել բոլոր ֆիլմերն՝ առանց թեմատիկ սահմանափակման (խաղարկային, լիամետրաժ, կարճամետրաժ, վավերագրական):
     Կինոփառատոնն ունի ևս երկու մրցութային ծրագիր՝ «Բովանդակությունը՝ կին» և «Ուսանողական»:
     «Բովանդակությունը՝ կին» մրցութային ծրագրին կարող են մասնակցել ֆիլմեր, որոնցում արծարծվում է կնոջ թեման: Լավագույն մեկնաբանության համար նախատեսված է Սոսե մայրիկի անվան մրցանակ:
     Իսկ «Ուսանողական» մրցութային ծրագրին ներկայացվում են աշխարհի տարբեր ծայրերում սովորող ուսանողների աշխատանքներն առանց ժանրային կամ թեմատիկ սահմանափակման: Կինոփառատոնը կհովանավորի «Լավագույն ուսանողական աշխատանք» անվանակարգում հաղթող և Հայաստանում սովորող ուսանող-ռեժիսորի մեկ տարվա ուսման վարձը, իսկ արտերկրում սովորող ուսանող-ռեժիսորին կտրվի պատվոգիր:
     Կինոդիտումները կանցկացվեն 2017-ի օգոստոսի 14-ից հոկտեմբերի 2-ը, իսկ մրցանակաբաշխությունը կկայանա հոկտեմբերի 14-ին։
     Սոսե միջազգային կինոփառատոնի գլխավոր նպատակն է նպաստել Հայաստանում, Արցախում տարածաշրջանում ֆիլմարտադրության զարգացմանը:
3275 | 0
Facebook