Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Լեգենդար Ալ Պաչինոն դարձավ 77 տարեկան

15:05, երեքշաբթի, 25 ապրիլի, 2017 թ.
Լեգենդար Ալ Պաչինոն դարձավ 77 տարեկան

Թատրոնի և կինոյի լեգենդար դերասան Ալ Պաչինոն այսօր դառնում է 77 տարեկան:
     Նա առավելապես հայտնի է իր գանգստերական և մաֆիայի մասին ֆիլմերում կերտած հերոսներով, որոնցից ամենանշանավորներն են Մայքլ Կոռլեոնեն` Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի «Կնքահայրը» և Տոնի Մոնտանան` «Սպիով դեմքը» ֆիլմերում: «Կնոջ բույրը» ֆիլմում խաղացած պաշտոնաթող կույր զինվորական Ֆրենկ Սլեյդի դերի համար Ալ Պաչինոն արժանացել է Օսկարի:
     «Երբ ես առաջին անգամ հաջողության հասա, իմ կողքին ոչ ոք չկար, ով ուրախանար իմ ձեռքբերումներով»,- անկեղծացել է դերասանը: Ալ Պաչինոն ընդամենը 22 տարեկան էր, երբ մահացել են մայրն ու պապիկը, հենց այդ ժամանակ էլ անկում է ապրել նորահայտ արվեստագետի կարիերան: «Չունեի աջակցություն, ինչն էլ պատճառ դարձավ, որ սկսեմ հաջողություններս կիսել ալկոհոլի շշի հետ: Օր օրի ավելի շատ էի խմում»,- ասել է դերասանը, ով տարիներ անց` շնորհիվ իր տաղանդի ու կամքի, դարձավ աշխարհահռչակ` 1969թ. նորամուտն ազդարարելով կինոյում:

3120 | 0
Facebook