Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Երբեք չպիտի անոլոգիաներ փնտրել Արցախի և Ղրիմի ու Դոնբասի խնդիրների միջև, դա մահացու վտանգ է ներկայացնում». Թորոս Ալեքսանյան

13:55, կիրակի, 23 ապրիլի, 2017 թ.
«Երբեք չպիտի անոլոգիաներ փնտրել Արցախի և Ղրիմի ու Դոնբասի խնդիրների միջև, դա մահացու վտանգ է ներկայացնում». Թորոս Ալեքսանյան
     Երևի շատերդ եք նկատել, որ Երևանի կենտրոնական մասերի շենքերի պատերին ու հայտարարությունների համար նախատեսված վահանակներին ինչ որ բանաստեղծություններ են փակցվում, որտեղ գովերգվում է Մեծն Ռուսաստանը, հայ և ռուս ժողովուրդների անխաղտ բարեկամությունը, ու հայհոյում են «հայ ժողովրդին միշտ ամենածանր պահերին կործանումից փրկող ռուս ամենակարող ազգին» չգնահատող «տականքներին» ու «դավաճաններին»: Օրինակ, վերջերս աչքս առավ դրանց հերթական զառանցանքը՝ «Կարեն Փրկիչ» վերտառությամբ, կարծում եմ խոսքերն արդեն ավելորդ են, վերնագիրն ամեն ինչ ասում է թերևս, Ռուսաստանից ուղղարկված հերթական փրկչի մասին է երևի այդ «հանճարեղ» ստեղծագործությունը:
     Այս ամենին կարելի էր լուրջ չմոտենալ, եթե երեկ չտեսնեի դրանց հերթական «գոհարը», որի պատճառով այլևս չեմ կարողանում չանդրադառնալ դրան: Ուրեմն իրենց հերթական բանաստեղծության մեջ նախ ուկրաինացի ժողովրդին խոզ են անվանել, ու զուգահեռ են տարել Արցախի ու Դոնբասի խնդիրների միջև, այսինքն ինչպես որ Արցախն է մերն, այնպես էլ Դոնբասն է Ռուսաստանինը, և որ «խոզ ուկրաինացիք դա շուտով կհասկանան»:
     Ես այս հարցին բազմիցս անդրադարձել եմ. երբեք չպիտի անոլոգիաներ փնտրել Արցախի ու Ղրիմի և Դոնբասի խնդիրների միջև, դա մահացու վտանգ է ներկայացնում մեր ժողովրդի համար: Աշխարհն, ամենայն արդարությամբ, Ղրիմն ու Դոնբասը Ռուսաստանի կողմից զավթած տարածքներ է համարում, ու վաղ թէ ուշ Ռուսաստանը ստիպված է լինելու վերադարձնել այդ տարածքները Ուկրաինային և ստիպված է լինելու նաև հսկայական ռազմատուգանք մուծել Ուկրաինային դրա համար: Իսկ Արցախի հարցում, աշխարհն այդպես չի մտածում և չի համարում, որ դա միանշանակ Ադրբեջանի տարածք է, և որ Հայաստանը բռնագրավել է այդ տարածքը: Բայց, փաստորեն, Հայաստանում կան վիժվածքներ, որոնց դուր չի գալիս դա, ու ամեն ինչ անում են, որպեսզի աշխարհն Արցախը նույնպես ընկալի Ղրիմի ու Դոնբասի անալոգիայով, և, որպես հետևանք, անի ամեն բան, որպեսզի Արցախը նորից հայտնվի Ադրբեջանի կազմում, ու դրա համար իրենց վայ-բանաստեղծիկներին հրահանգում են այդպիսի կեղտոտ սյուժեներով բանաստեղծություններ գրել ու տարածել քաղաքով մեկ, նաև մի ամբողջ ժողովրդի խոզ են անվանում ու փակցնում են մայրաքաղաքի շենքերի պատերին: Դրանով այդ վիժվածքները ուղղակի մեսիջ են ուղղարկում միջազգային հանրությանը, որ հայ հասարակությունը տառապում է քսենոֆոբիայով, ազգայնամոլությամբ և որ հայկական խնդիրները, մասնավորապես՝ Արցախի հարցը, ոչ թէ մարդկանց իրավունքների ոլորտից է, այլ հայ ռադիկալացված ու հիվանդ հասարակության անօրինական մղումների արդյունք: Այսինքն այս վիժվածքները իրենց բանաստեղծություններով ուղղակի ծառայում են մեր ազգի թշնամիներին, որի համար կարծում եմ պատասխան պիտի տան:
3211 | 0
Facebook