Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Իտալիա` «Մեծ յոթնյակի»` Սիրիայի հարցով բանակցություններին մասնակցելու

16:40, երկուշաբթի, 10 ապրիլի, 2017 թ.
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Իտալիա` «Մեծ յոթնյակի»` Սիրիայի հարցով բանակցություններին մասնակցելու

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը ժամանել է Իտալիա, որտեղ մեկնարկում է «Մեծ յոթնյակի» երկրների՝ ԱՄՆ-ի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Ճապոնիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հավաքը, որը վերաբերելու է Սիրիայում իրադրության սրացմանը: Քննարկումներին կմիանան նաև Թուրքիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի, Հորդանանի և Քաթարի արտգործնախարարները: Սպասվում է, որ Սիրիայի հարցով քննարկումները կսկսվեն վաղն առավոտյան:

«Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ նախարարների հանդօպման ընդառաջ Իտալիայի արտգործնախարար Անջելինո Ալֆանոն ասել է, որ Մեծ յոթնյակը որոշել է շտապ քննարկել Սիրիայի հարցը՝ նպատակ ունենալով կանխել վեց տարի շարունակվող հակամարտության սրընթաց շիկացման վտանգը: Ժողով գումարելու անհրաժեշտությունն ի հայտ է եկել այն բանից հետո, երբ ամերիկացիները ապրիլի 7-ին Tomahawk տեսակի թևավոր հրթիռներով հարվածներ են հասցրել «Շայրաթ» օդանավակայանին և ոչնչացրել սիրիական մոտ երկու տասնյակ ռազմական օդանավեր: Հիշեցնենք, որ Պենտագոնն այդ հարվածը հասցրել է ի պատասխան Իդլիբում քիմիական զենքի կիրառման, ինչի հետևանքով սպանվել է ավելի քան 80 խաղաղ բնակիչ:
     Հավելենք, որ Պենտագոնի հարվածներից հետո Սիրիայի նախագահ Բաշար Ասադին դաշնակից Ռուսաստանն ու Իրանը համատեղ հայտարարություն են արել` սպառնալով ուժ գործադրել «ցանկացած երկրի կողմից Սիրիայում կարմիր գծի խախտման դեպքում»:

7223 | 0
Facebook