Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ինչպես է ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանը վիրահատություն խոստանում գյուղացուն

15:15, հինգշաբթի, 30 մարտի, 2017 թ.
Ինչպես է ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանը վիրահատություն խոստանում գյուղացուն

«Ազատության» տեսախցիկը մարտի 18-ին արձանագրել է, թե ինչպես է ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանը Տավուշի Պառավաքար համայնքում նախընտրական քարոզչության ժամանակ խոստանում գումար փոխանցել գյուղացուն՝ վիրահատության համար։
     Հիշեցնենք, Տավուշում, «Ծառուկյան» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ, երբ Գագիկ Ծառուկյանը փորձել էր ընդառաջել քաղաքացիներից մեկին վիրահատվելու խնդրով` ասելով. «Վաղը կգաս Երևան, քո օպերացիան կանենք», Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դա որակել էր «ընտրակաշառք»: Այնուհետև, ԿԸՀ-ն հայտարարություն էր տարածել, թե Գագիկ Ծառուկյանը խախտել է օրենքը` հանդես գալով դրամական ու նյութական խոստումներով։
     «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկված պատգամավորության թեկնածու Նաիրա Զոհրաբյանն, արձագանքելով ԿԸՀ զգուշացմանը հարց էր բարձրացրել, թե «Ինչո՞ւ Տիգրան Մուկուչյանը մի զգուշացում էլ ՀՀԿ գրասենյակ չի ուղարկում` ուղղված վարչապետին, ոչ չլինելով արձակուրդի մեջ, աշխատանքային ժամերին, օրինակ Սյունիքում 555 մլն դոլարի ներդրում է խոստանում, կամ Արմավիրում, երբ ծնող մոտենում է, վիրահատության համար գումար ուզում, օգնականին հանձնարարում է հարցը կարգավորել:

3955 | 0
Facebook