Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Արծաթե և բրոնզե մեդալներ՝ բադմինթոնի միջազգային մրցաշարից

17:25, երկուշաբթի, 27 մարտի, 2017 թ.
Արծաթե և բրոնզե մեդալներ՝ բադմինթոնի միջազգային մրցաշարից

Մարտի 23-ից 25-ը Իսրայելի Ռիշոն Լե Ցիոն քաղաքում կայացել է բադմինթոնի «Li Ning Israel Youth 2017» միջազգային մրցաշարի 8-րդ խաղարկությունը` մինչև 11, 13 և 15 տարեկանների համար: Ստուգատեսին Հայաստանը ներկայացրել են Էլեն Տիրատուրյանը՝ մինչև 13 տարեկանների պայքարում, Գայանե Մամաջանյանը և Սվետլանա Բոյաջյանը՝ մինչև 15 տարեկանների խմբում։ Աղջիկների զուգախաղում Գայանե Մամաջանյան-Սվետլանա Բոյաջյան զույգը, կիսաեզրափակչում զիջելով բելառուսա-իսրայելական Հելի Նեյման-Վերոնիկա Տարուսավա զույգին, բավարարվել է բրոնզե մեդալով: Խառը զուգախաղի եզրափակչում Գայանե Մամաջանյանը հանդես է եկել Անգլիայի ներկայացուցիչ Տոբի Դիլնգհամի հետ: Նրանք մրցել են Ուկրաինան ներկայացնող Անաստասիա Պրոկոպովիչ-Արտյոմ Նոսով զույգի հետ, որին զիջելով 17։21 և 8։21 հաշվով, արժանացել են արծաթե մեդալների:

2432 | 0
Facebook