Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Պարտավոր ենք հաղթել և կրկին ուրախացնել մեր երկրպագուներին». Էդգար Մանուչարյան

13:45, չորեքշաբթի, 22 մարտի, 2017 թ.
«Պարտավոր ենք հաղթել և կրկին ուրախացնել մեր երկրպագուներին». Էդգար Մանուչարյան

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանը 13 տարի առաջ կայացած Ղազախստանի դեմ խաղում իր նորամուտն է նշել հավաքականի կազմում։ Խոսելով այդ օրվա մասին՝ Մանուչարյանը նշել է.

«Այդ ժամանակ շատ երիտասարդ էի՝ ընդամենը 17 տարեկան, և շատ բաներ արդեն ջնջվել են հիշողությունիցս, բայց որոշ դրվագներ, իհարկե, հիշում եմ: Մինչ այդ խաղացել էի բոլոր տարիքային հավաքականներում, բայց ազգային հավաքականում խաղալն այլ պատասխանատվություն էր ու նաև մեծ պատիվ: Բավականին հետաքրքիր խաղ էր, որն ավարտվեց 3:3 հաշվով»,- նշել է Մանուչարյանը՝ ՀՖՖ-ին տված հարցազրույցում։

Խոսելով առաջիկա հանդիպման մասին՝ Էդգարը նշել է.

«Միշտ շատ մեծ ուրախությամբ եմ գալիս հավաքական: Կարոտել եմ խաղընկերներիս և այն մթնոլորտը, որ տիրում է հավաքականի խաղերի ժամանակ: Չեռնոգորիայի հետ խաղում տղաներն իսկական հրաշք գործեցին՝ խաղի վերջին վայրկյաններին կորզելով հաղթանակը: Հիմա պարտավոր ենք շարունակել այն, ինչ սկսել ենք այդ խաղի ժամանակ: Որքան էլ որ Ղազախստանի հավաքականի բավականին ուժեղ թիմ է, եթե ցանկանում ենք դուրս գալ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ, մենք պարտավոր ենք հաղթել և կրկին ուրախացնել մեր երկրպագուներին»:

3555 | 0
Facebook