Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի է նոր iPhone-ի դիզայնը

15:20, երեքշաբթի, 21 մարտի, 2017 թ.
Հայտնի է նոր iPhone-ի դիզայնը

iPhone 8-ը, որն Apple ընկերությունը կներկայացնի 2017-ի աշնանը, արտաքնապես նման կլինի օրիգինալ iPhone-ներին: Այս մասին հաղրոդում է կորեական ET News պորտալը` հղում անելով անանուն աղբյուրներին:
     Աղբյուրի հաղորդմամբ` սմարթֆոնը կունենա «արցունքանման դիզայն», այսինքն, հետին հարթակն ու կողային սահմաններն ավելի կորացված են լինելու, քան նախկին iPhone-ներինը: Հաղորդվում է, որ այդպիսով ընկերությունը փորձում է վերստեղծել ին ամենաառաջին սմարթֆոնը, որը ներկայացվել է 10 տարի առաջ:
     Սմարթֆոնների կափարիչն ապակյա է լինելու, որը կորացված է լինելու բոլոր 4 կողմերից, հաղորդել է աղբյուրը:
     Նշենք, որ մարտի սկզբին արդեն հայտնի էր դարձել, որ iPhone 8-ը կունենա 5.8 դյույմանոց OLED էկրան:

5212 | 0
Facebook