Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Զոհվածների մայրերը հիմա էլ են ուզում մասնակցել իմ քարոզչությանը, բայց ես արգելել եմ նրանց». Միհրան Պողոսյան

22:25, երկուշաբթի, 20 մարտի, 2017 թ.
«Զոհվածների մայրերը հիմա էլ են ուզում մասնակցել իմ քարոզչությանը, բայց ես արգելել եմ նրանց». Միհրան Պողոսյան
     «Ես և Տարոն Մարգարյանը վաղեմի ընկերներ ենք, իզուր ինտրիգներ մի փնտրեք»,- լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը: Անդրադառնալով շրջանառվող տեղեկություններին այն մասին, որ նրան արգելել են քարոզչություն իրականացնել Ավան վարչական շրջանում, Միհրան Պողոսյանն արձագանքել է․ «Ես ծիծաղելի հարցերի չեմ պատասխանում»:
     Հարցին՝ արդյոք նա չի զղջում, որ քարոզարշավի շրջանակում իր PR–ի համար մասնակից է դարձրել զոհված զինծառայողի մորը, Միհրան Պողոսյանը նշել է, որ վատ է զգում զուտ նրանից, որ դա այսպես է ընկալվել։ «Այդ կանայք հիմա էլ են շատ ուզում մասնակցել իմ քարոզչությանը, բայց ես արգելել եմ նրանց»,- ասել է նա:
4336 | 6
Facebook