Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Մի շենքը Դուբայ է հիշեցնում, մյուսը` չգիտես ինչ, քաղաքը կորցրել է նախկին դիմագիծը». հանդիպում Թամար Հովհաննիսյանի հետ

17:20, ուրբաթ, 03 մարտի, 2017 թ.
«Մի շենքը Դուբայ է հիշեցնում, մյուսը` չգիտես ինչ, քաղաքը կորցրել է նախկին դիմագիծը». հանդիպում Թամար Հովհաննիսյանի հետ

Դերասանուհի Թամար Հովհաննիսյանը կարծում է, որ մենք չունենք ժամանակակից դրամատուրգիա, իսկ բեմում արտացոլված չեն այն խնդիրները, որոնք այսօր ունենք:
     «Առաջին հերթին այսօրվա խնդիրները պետք է ժամանակակից դրամատուրգիան արտացոլի, գրական հիմքի վրա է լավ ներկայացում ստեղծվում: Իհարկե, դասական գործեր բեմադրելիս էլ կարելի է այսօրվա հնչեղություն տալ և քաղաքացիական դիրքորոշում ունենալ, բայց դա էլ առանձնապես չեմ տեսնում, որովհետև մենք չունենք խոսքի ազատություն: Առանց դրա չի կարող թատրոն լինել, թատրոնը ամբիոն է»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց դերասանուհին: Նրա համոզմամբ` մենք չունենք ճշմարիտ մրցակցություն, մեզ մոտ արվեստագետը կախված է պետական գործիչներից, պաշտոնյաներից և պետբյուջեից:
     «Սովետն ինքնին որպես տնտեսակարգ իբրև փլվել է, բայց այդ կառույցը դեռևս մնում է: Եվ, եթե կախված ես լինում պետական պաշտոնյայից ու պետբյուջեից, այդտեղ արդեն քծնանք գոյություն ունի: Մեր բոլոր արվեստագետները տառապում են այդ երկվությամբ: Մի կողմից ուզում են մի բան անել, մյուս կողմից` տեսնելով, որ չեն կարող իրագործել, ստիպված են քծնել, որպեսզի դա անելու հնարավորություն ունենան: Այլ պարագայում, եթե չես գնում, դռներ չես ծեծում, իրենց ուզածով չես լինում, հայտնվում ես իմ վիճակում, այսինքն` պարտադրված գործազրկության ես մատնվում»,- նշեց դերասանուհին, ում խոսքով` իրեն միտումնավոր լռեցնում են:

«Մի շենքը Դուբայ է հիշեցնում, մյուսը` չգիտես ինչ, քաղաքը կորցրել է նախկին դիմագիծը». հանդիպում Թամար Հովհաննիսյանի հետ
«Մի շենքը Դուբայ է հիշեցնում, մյուսը` չգիտես ինչ, քաղաքը կորցրել է նախկին դիմագիծը». հանդիպում Թամար Հովհաննիսյանի հետ

     ԱՅՆ, ԻՆՉ ՔԱՆԴՎԵԼ Է, ԱՅԼԵՎՍ ՀԵՏ ԲԵՐԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ…
    
    
Քաղաքը կորցրել է իր նախկին դիմագիծը, դա շատ բացահայտ է… Այն, ինչ հիմա կա, չգիտեմ` լավ քաղաք է, թե վատ, բայց Երևանը չէ: Ցավոք, այն, ինչ քանդվել է, այլևս հետ բերել հնարավոր չէ…
     Ամբողջ Շահումյան հրապարակն ապականված է, բոլոր լավագույն շենքերը քանդվել են, բոլորովին ուրիշ ոճի շենքեր են կառուցվել: Քաղաքը հայտնի էր որպես վարդագույն քաղաք, հինգ հարկանի շենքերի քաղաք, և դրանով հենց յուրահատուկ էր: Ժպիտով քաղաք էր, հիմա էդպես չի: Մի շենքին նայում ես Դուբայ է հիշեցնում, մյուսին նայում ես` չգիտես ինչ է հիշեցնում: Ճարտարապետական դեմքի իմաստով դարձել է անգրագետ մի բան:
«Մի շենքը Դուբայ է հիշեցնում, մյուսը` չգիտես ինչ, քաղաքը կորցրել է նախկին դիմագիծը». հանդիպում Թամար Հովհաննիսյանի հետ
«Մի շենքը Դուբայ է հիշեցնում, մյուսը` չգիտես ինչ, քաղաքը կորցրել է նախկին դիմագիծը». հանդիպում Թամար Հովհաննիսյանի հետ

ԱՐՎԵՍՏԸ` ՇԱՐՄ ՀՈԼԴԻՆԳԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԱՊԱԿԱՆՎԵԼ ՈՒ ԼՐԻՎ ԱՅԼ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ Է ՏԱՐՎԵԼ

Արվեստը ուրիշ մոլորակի վրա չի ստեղծվում, ստեղծվում է հենց այնտեղ, որտեղ դու ապրում ես, և բոլոր այն խնդիրները, որոնք կան մեր կյանքում, այդ բոլորը թույլ չեն տալիս լավ արվեստի գործեր ստեղծելու:
     Իսկ առաջին հերթին արվեստը, մամուլը և հեռուստատեսությունը գտնվում են մի ձեռքում, և առաջին հերթին պետք է այդ հայտնի փեսայական մենաշնորհից զրկել: Հիմա արվեստը` «Շարմ հոլդինգ»-ի գլխավորությամբ, այն աստիճան է ապականվել, որ լրիվ այլ ուղղությամբ է տարվել: Նախևառաջ էդտեղ մասնագետներ չեն նստած, բայց իրենք են որոշում ճաշակը և այդ ճաշակն էլ թելադրում են: Անդառնալի բաներ են կատարվում: Այն, ինչ արվում է հիմա` հեռուստատեսությունը, կինոն ու սերիալները, և այն ամենն, ինչով լցված է բեմը, կրթում է սերունդներ և արդեն քանի սերունդ այդ վատ արվեստով դաստիարակվել է:
     ՀԻՄԱ ԿՅԱՆՔՆ ԷԼ Է ԱՊԱԿԱՆՎԵԼ, ԲԵՄՆ ԷԼ, ԷԿՐԱՆՆ ԷԼ…

Երբեք չեմ ունեցել սերիալում նկարվելու առաջարկ, որովհետև ես այնքան բաց եմ ապրում, նախապես գիտեն իմ պատասխանը, դրա համար էլ չեն առաջարկում: Ես չեմ կարող վատ տեքստ ասել: Հիմա կյանքն է ապականվել, դրա համար բեմն էլ է ապականվել, էկրանն էլ: Բայց ես միշտ օրինակ եմ բերում «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմը, որտեղ է օժանդակ բայերով են խոսում ոչխար պահողներն ու հունձք անողները, բայց կերպարները հավաստի են ու ճշմարիտ:
     Կուզեի հրաշքներ լինեին, այսքան թերությունները, որ ունենք, գոնե դրանց մի մասը` արմատական թերությունները վերանային:

«Մի շենքը Դուբայ է հիշեցնում, մյուսը` չգիտես ինչ, քաղաքը կորցրել է նախկին դիմագիծը». հանդիպում Թամար Հովհաննիսյանի հետ
«Մի շենքը Դուբայ է հիշեցնում, մյուսը` չգիտես ինչ, քաղաքը կորցրել է նախկին դիմագիծը». հանդիպում Թամար Հովհաննիսյանի հետ

4284 | 5
Facebook