Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Գագիկ Խաչատրյանը համալրեց «թքելով ուղարկված, լիզելով հետ բերվածների» շարքերը

11:45, երեքշաբթի, 28 փետրվարի, 2017 թ.
Գագիկ Խաչատրյանը համալրեց «թքելով ուղարկված, լիզելով հետ բերվածների» շարքերը
     Արդեն հայտնել էինք, որ ՀՀԿ-ն մոսկվաներից ու ֆրանսիաներից «բերման է ենթարկել» սկանդալների մեջ հայտնվող, սնանկացած, նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին, ով, մի կողմ թողնելով նեղացած լինելը, համաձայնել է առաջադրվել Գեղարքունիքի մարզում, որտեղից շատ ձայն կարող է հավաքել ՀՀԿ-ի համար: Ասում են` «թքելով ուղարկված, լիզելով հետ բերվածների» շարքում է նաև ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը, ով ընտանյոք հանդերձ տեղափոխվել էր ԱՄՆ: Իշխանությունը նրան ևս բերման է ենթարկել ՀՀԿ-ի համար աշխատելու համար` մի տարբերությամբ, որ Խաչատրյանը ոչ թե առաջադրվել է ծննդավայր Ամասիայում, այլ հանձնարարական ստացել ձայներ ապահովել ինչպես Ամասիայից, այնպես էլ Եղվարդից, որտեղ հսկայական բիզնեսներ ունի: Ըստ լուրերի` նա ակտիվ մասնակցելու է քարոզարշավին ու երկու տեղում էլ ֆինանսական մեծ հատկացումներ է անելու:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
14399 | 3
Facebook