Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Հունզա` աշխարհի ամենաերջանիկ, առողջ ու երկարակյաց մարդիկ, ովքեր ապրում են 120 տարի

21:10, հինգշաբթի, 23 փետրվարի, 2017 թ.
Հունզա` աշխարհի ամենաերջանիկ, առողջ ու երկարակյաց մարդիկ, ովքեր ապրում են 120 տարի

Հնդկաստանի և Պակիստանի սահմանում, Հունզա գետի հովտում է ապրում մի ժողովուրդ, որին համարում են առողջության օազիս: Այս վայրը նաև կրում է «Երջանիկ հովիտ» անունը, քանի որ նրա բնակիչները գրեթե երբեք չեն հիվանդանում, իսկ կյանքի միջին տևողությունն այստեղ 110-120 տարի է: Զարմանալլի է, որ ի տարբերություն իրենց հարևան ժողովուրդների, հունզաներն արտաքնապես շատ նման են եվրոպացիներին:

Հունզա ցեղ
Հունզա ցեղ

Այս ցեղի մասին առաջին անգամ պատմել է անգլիացի բժիշկ ՄաքՔարիսոնը 20-րդ դարի սկզբին, ով այդ տարածքներում հիվանդներին է բուժելիս եղել: Նա նկատել է, որ տեղի բոլոր ժողովուրդներին պատուհասող տուբերկուլյոզը, տիֆը, դիաբետը, բազեդովյան հիվանդությունը, ժառանգական տկարամտությունը, չուման, խոլերան, սիֆիլիսը հունզաներին կարծես շրջանցում են: Նրանք բոլորն էլ առողջ են եղել, եթե չհաշվենք կոտրվածքներն ու աչքի բորբոքումները:

Հունզա ցեղ
Հունզա ցեղ

Նրանց բնակտարածքը կտրված է բարձր լեռներով, իսկ դաշտերում աշխատում են մինչև 100 տարեկան մարդիկ: Նրանց ղեկավարում է թագավորը և ավագների խորհուրդը, նրանք չունեն ոչ բանտ ոչ ոստիկանություն, քանի որ հանցագործներ չկան:

Նրանց բնավորության առանձնահատկություններն են լավատեսությունը, հանգստությունը, հումորն ու հյուրասիրությունը:

Այստեղ տարեցները մեծ հարգանք են վայելում, իսկ ծերունական տկարամտությունն ու թուլությունը նրանց խորթ երևույթներ են:

Հունզա ցեղ
Հունզա ցեղ

Հունզաները շատ աղքատ են, լեռնային տեղանքում մշակովի հողի ամեն մի կտորը ոսկու գին ունի, անձրևները եզակի են լինում, ձյունը` քիչ, ուստի տեղանքը սակավաջուր է:

Այստեղի կովերը փոքր են, այծերը ու ոչխարները` նիհար, Քարքարոտ լանջերին արծող ոչխարներն ընդհանրապես կաթ չեն տալիս, իսկ այծերը շատ քիչ կաթ են տալիս:

Ձմռանը հունզաները քնում են քարե տներում, որոնք պատուհան չունեն, կա միայն մի փոքրիկ օդանցք, ու քնում են քարե նստարաններին: Ընտանի կենդանիներին պահում են տների նախամուտքերում: Փայտի պակասի պատճառով նրանք վառում են չոր ճյուղեր ու տերևներ, այդ կրակի վրա ճաշ են եփում, իսկ լվացվում ու շորերը լվանում են միայն սառը ջրով: Նրանք չունեն լողանալու հնարավորություն, տաք ջուր կամ օճառ:

Ձմռան ամիսներին մարդիկ սնվում են հատիկեղենի աղքատիկ պաշարներով ու ծիրանաչրով, սակայն գարունը չեկած` դրանք վերջանում են: Սկսվում է նրանց «քաղցած գարունը»: Նրանք մինչև մրգերի հասունանալը` 2-4 ամիս, ոչինչ չեն ուտում, միայն օրական մի անգամ ծիրանաչրի հյութ են խմում: Սա վերածվել է ծիսակարգի և պարտադիր է բոլորի համար:

Բժիշկ Մաքքարիսոնն, ով 14 տարի ապրել է հունզաների հարևանությամբ, նշել է, որ նրանց սննդակարգում սպիտակուցների կիրառությունը հասցված է նվազագույնին: Նրանց սննդի օրական կալորիականությունը 1933 կկալ է, որից 50 գրամը` սպիտակուցներ, 36 գրամը` ճարպեր, 365-ը` ածխաջրեր: Նա հանգել է եզրակացության, որ հենց սննդակարգն է այս ժողովրդի երկարակեցության հիմնական գաղտնիքը: Եթե մարդը սխալ է սնվում, ապա հիվանդություններից նրան չի փրկի անգամ լեռնային կլիման: Իսկ հունզաների հիմնական ուտելիքները բանջարեղեններն են, հացահատիկները, թարմ մրգերը:

Հունզա ցեղի երեխաները
Հունզա ցեղի երեխաները
Կոմպոտներ ու մուրաբաներ նրանք չեն պատրաստում:

Միակ պտուղը, որ պատրաստում են ձմռան համար, ծիրանն է, այն էլ չորացնում են, որ դրանից ուտելիք պատրաստելու ձեթ ստանան:

Հունզա ցեղը ծիրան է չորացնում
Հունզա ցեղը ծիրան է չորացնում

Նրանց սիրած մշակաբույսերից են ծիրանը, սև հաղարջը, սպանախը, գազարը, հազարը, շաղգամը, ոլոռը, կաղամբը, դդումը: Դրանց մի մասը նրանք հում են ուտում, մի մասը` շոգեխաշած:

Հացն այստեղ միայն սև է: Հացահատիկներն աղալուց հետո թեփը դեն չեն նետում, այլ խառնում են ալյուրին: Աճեցնում են գարի, կորեկ, ցորեն և հնդկաձավար:

Հունզաները բուսակերներ չեն, նրանք միս ուտում են, բայց միայն` տոնական օրերին: Խաղողի գինին ևս տոնական օրերի համար է պահվում:

Հետաքրքիր է, որ նրանք ուտում են օրը 2 անգամ` կեսօրին և երեկոյան: Նախաճաշում են միայն երեխաները:

Աշխարհում ապացուցված փաստ է, որ մոտ 87 հազարի հասնող մահմեդական այս ժողովուրդն ամենաերջանիկն ու առողջն է ամբողջ մոլորակում:

15576 | 1
Facebook