Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեր բասկետբոլիստների մրցելույթներն՝ ակումբներում

11:55, երեքշաբթի, 21 փետրվարի, 2017 թ.
Մեր բասկետբոլիստների մրցելույթներն՝ ակումբներում

Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականների անդամները շարունակում են իրենց մրցելույթները ԱՄՆ-ի ուսանողական լիգայում` NCAA-ում։ NCAA-ի հերթական տուրում «Վինթվորթ»-ը, որի կազմում հանդես է գալիս Մեթ Վարդանյանը, 74։73 հաշվով առավելության է հասել «Ռոջեր Վիլիամս»-ի նկատմամբ։ Մեթ Վարդանյանը խաղադաշտում անցկացրել է 20 րոպե և վաստակել 5 միավոր: Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Արամ Արսլանյանի «Լեյք Ֆորեսթ» ակումբը 79։55 հաշվով առավելության է հասել «Լոուրենս»-ի նկատմամբ: Արամ Արսլանյանը խաղադաշտում անցկացրել է 7 րոպե և վաստակել 3 միավոր: «Ջոնսոն Ուելս»-ը, որի կազմում հանդես է գալիս Մեթյու Մադոյանը, 86։87 հաշվով պարտվել է «Էմանուել»-ին: Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Մեթյու Մադոյանը խաղադաշտում անցկացրել է 19 րոպե և վաստակել 3 միավոր: Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Սթիվեն Էնոչի «Կոնեկտիկուտ» ակումբը 64։63 հաշվով առավելության է հասել «Թեմփլ»-ի նկատմամբ: Ստիվեն Էնոչը խաղադաշտում անցկացրել է 10 րոպե և վաստակել 4 միավոր: 26 հանդիպումից հետո «Կոնեկտիկուտ»-ը զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը:

1503 | 0
Facebook