Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Աշոտ Պետրոսյանը դադարեցրել է հացադուլը` «Հաց բերողի» արդարացի պահանջից ուշադրություն չշեղելու համար

11:05, երկուշաբթի, 20 փետրվարի, 2017 թ.
Աշոտ Պետրոսյանը դադարեցրել է հացադուլը` «Հաց բերողի» արդարացի պահանջից ուշադրություն չշեղելու համար

«Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը ֆեյսբուքյան էջում հայտարարությամբ է հանդես եկել, տեղեկացնելով, որ իր պաշտպանը դադարեցնում է հացադուլը: Պաշտպանը հրապարակել է Աշոտ Պետրոսյանի հայտարարությունը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից. «Ես դադարեցնում եմ հացադուլը` չցանկանալով ուշադրություն շեղել և խոչընդոտել Հաց բերողի՝ Արթուրի արդարացի պահանջին: Մնում եմ պահանջատեր և պայքարի շարունակությունը փոխանցում եմ իմ ընկերներին»:
     Ավելի վաղ MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում Արայիկ Պապիկյանը տեղեկացրել էր, որ իր պաշտպանյալը, հաջակցություն «Հաց բերող» Արթուր Սարգսյանի է հացադուլ իրականացնում:

1953 | 0
Facebook