Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Աշոտ Պետրոսյանը, հաջակցություն «Հաց բերողի», հացադուլ է սկսել

13:10, հինգշաբթի, 16 փետրվարի, 2017 թ.
Աշոտ Պետրոսյանը, հաջակցություն «Հաց բերողի», հացադուլ է սկսել

«Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը, հաջակցություն «Հաց բերող» Արթուր Սարգսյանի, հացադուլ է իրականացնում: «Այժմ նրա առողջական վիճակը լավ է, ինքնազգացողությունը նորմալ է: Երեկ նրան «Դատապարտյալների հիվանդանոցից»-ից տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ, որտեղ հատուկ պայմաններում է գտնվում»,- ասաց պաշտպանը: Հիշեցնենք, որ Աշոտ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել Քր. օր-ի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը, 235 հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը։

2043 | 0
Facebook