Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Աշխարհը թևակոխում է նոր պատմական դարաշրջան». Մերկել

11:30, երեքշաբթի, 24 հունվարի, 2017 թ.
«Աշխարհը թևակոխում է նոր պատմական դարաշրջան». Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ աշխարհը թևակոխում է նոր պատմական դարաշրջան: Նա նաև շեշտել է, որ համաշխարհային խնդիրների լուծման համար հարկավոր է ոչ թե պոպուլիզմ, բևեռացում, մեկուսացվածություն, այլ՝ ամեն ինչի հանդեպ բաց մոտեցման ցուցաբերում:

«Կարծում եմ, որ Գերմանիայի վերամիավորումից, «Սառը պատերազմի» ավարտից քառորդ դար անց, հնարավոր է, որ մի պատմական դարաշրջանին փոխարինելու է գալիս մյուսը»,- կանցլերի խոսքերն է մեջբերում է Reuters-ը :

Մերկելը հավելել է, որ բևեռացման ու պոպուլիզմի ճանապարհը բռնելու դեպքում, հնարավոր չէ որևէ լուրջ խնդիր լուծել:

Ավելի վաղ նաև Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆրանկ- Վալտեր Շտայնմայերն ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելն անվանել էր 20-րդ դարի աշխարհակարգի ավարտի ազդանշան:

6906 | 0
Facebook