Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Զուրաբիշվիլին երկրի դավաճան է»․ Կոբախիձե

15:48, երեքշաբթի, 30 ապրիլի, 2024 թ.
«Զուրաբիշվիլին երկրի դավաճան է»․ Կոբախիձե

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկրի ազգային շահերի դավաճան է։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Ամենացավալին այն է, որ այն մարդը, որը մինչ օրս իրավաբանորեն կոչվում է Վրաստանի նախագահ, պարզապես այդ երկրի դավաճան է՝ բառի բուն իմաստով»,- ասել է Կոբախիձեն՝ Imedi հեռուստաալիքի եթերում։

«Սակայն մենք 9 տարի այնպիսի նախագահ ենք ունեցել, որի դավաճանությունը Զուրաբիշվիլու դավաճանության համեմատ ոչինչ է։ Բնականաբար, ես նկատի ունեմ նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլուն»,- հավելել է նա։

2659 | 0
Facebook