Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Վերջին պայմանավորվածությունն արդյունավետ է ընթանում»․ Բայրամով

15:54, երեքշաբթի, 30 ապրիլի, 2024 թ.
«Վերջին պայմանավորվածությունն արդյունավետ է ընթանում»․ Բայրամով

Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ և խաղաղ բանակցությունները Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու նպատակ ունեն։ Այս մասին, ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Արաբական պետությունների լիգայի Համագործակցության և տնտեսական համաժողովի 3-րդ նիստի ժամանակ։ Նա նշել է, որ «սահմանազատման հանձնաժողովների միջև ձեռք բերված վերջին պայմանավորվածություններն արդյունավետ և հաջող են ընթանում»։

2407 | 1
Facebook