Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Լևոն Քոչարյանը հանկարծ թող չխառնի ԱԺ-ն «Պոպլավոկ»-ի հետ». ՔՊ-ական պատգամավոր

14:24, երեքշաբթի, 30 ապրիլի, 2024 թ.
«Լևոն Քոչարյանը հանկարծ թող չխառնի ԱԺ-ն «Պոպլավոկ»-ի հետ». ՔՊ-ական պատգամավոր

«ԱԺ շենքի դիմային հատվածում Civic-ի լրագրողը հարցազրույց վերցնելիս է եղել մեր պատգամավորից, որից հետո նրան է մոտեցել Լևոն Քոչարյանի, ըստ էության, թիկնապահը, բայց որքանով տեղյակ եմ՝ օգնականի հաստիքի վրա գրանցված մի երիտասարդ, լրագրողի գործունեության վերաբերյալ մեկնաբանություն է արել, սեռական բնույթի հայհոյանք հնչեցրել ու հարվածել լրագրողի դեմքին»,- անդրադառնալով այսօրվա միջադեպին՝ հայտարարել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը: Խոսքն ուղղելով ընդդիմադիր պատգամավոր Լևոն Քոչարյանին՝ Հովհաննիսյանն ասել է. «Հանկարծ թող ԱԺ-ն չխառնի «Պոպլավոկ»-ի հետ, թե չէ՝ մեր վերաբերմունքը շատ խիստ է լինելու քաղաքական ու իրավական մակարդակներում»:

Արթուր Հովհաննիսյանի ճեպազրույցը
2623 | 1
Facebook