Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պայքարի հետագա գործողությունները՝ առաջիկայում». Աբրահամ Գասպարյան

15:30, երեքշաբթի, 30 ապրիլի, 2024 թ.
«Պայքարի հետագա գործողությունները՝ առաջիկայում». Աբրահամ Գասպարյան

Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարը Կիրանցի հատվածում շարունակում է փակ մնալ։ «Տավուշը հանուն հայրենիքի» ֆեյսբուքյան էջը տեսանյութ է հրապարակել այսօրվա անցուդարձից. «Տիկին Ալվարդը հավաքվածներին պատմում է, թե ինչպես է կիրանցեցի հերոս Գագիկ Վարդանյանը, ում անունն է կրում գյուղի դպրոցը, 1992թ-ի մարտին 11-ին նահատակվել... ՀՀ կառավարությունը պատրաստվում է Ադրբեջանին հանձնել Կիրանցի գերեզմանատան այս մասը, որտեղ հուղարկավորված է Վարդանյանը»։
     Այսօր մամուլում հրապարակվել էր նաև Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանի կարծիքը՝ երեկ Փաշինյանի և կիրանցիների հանդիպման մասին։ «Որևէ բան չի փոխվել, նույն սցենարն է։ Հանդիպումը և՛ Տավուշում, և՛ Կառավարությունում Նիկոլ Փաշինյանի հետ նույնն է եղել, բովանդակային առումով որևէ փոփոխություն չկա»,- ասել էր նա։
     Հիշեցնենք նաև, որ երեկ լրագրող, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը Կիրանցից հայտնեց, որ պայքարը շարունակվելու է, և հետագա գործողությունները առաջիկայում կհրապարակվեն։

2321 | 0
Facebook