Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ձեր դաշնակիցները թուրքերն ու ադրբեջանցիներն են, մերը՝ ռուսները»․ Արծվիկ Մինասյան

11:54, երեքշաբթի, 30 ապրիլի, 2024 թ.
«Ձեր դաշնակիցները թուրքերն ու ադրբեջանցիներն են, մերը՝ ռուսները»․ Արծվիկ Մինասյան

Ազգային ժողովի մեծամասնությունն այսօր մերժեց ընդդիմադիրների առաջարկած՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև սահամանզատման և սահմանագծման վերաբերյալ ԱԺ հայտարարության» նախագիծը, որից հետո մթնոլորտը խորհրդարանում լարվեց։ ՔՊ-ական պատգամավորները հայտարարությունը որակեցին «դաշնակցականների և կայսրության համատեղ հայտարարություն» ու սկսեցին քննադատական խոսքեր ուղղել ՀՅԴ-ին՝ «Հայաստանը ռուսական գուբերնիա դարձնելու» մեղադրանքով։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ընդհանրացնելով ՔՊ-ականների ելույթները, հակադարձեց․ «ՔՊ-ական պատգամավորների խոսույթի մեջ ընդգծված արտահայտություններ էին հնչում՝ ասելով՝ ձեր դաշնակիցները, նրանք նկատի ունեն Ռուսաստանի Դաշնությանը և Իրանի Իսլամական Հանրապետությանը։ Այո՛, ձեր դաշնակիցները թուրքերն ու ադրբեջանցիներն են, մերը՝ ռուսները»,- ասաց Մինասյանը։

«Ձեր դաշնակիցները թուրքերն ու ադրբեջանցիներն են, մերը՝ ռուսները»․ Արծվիկ Մինասյան
2015 | 2
Facebook