Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Վրաստանը 2030թ․ կդառնա ԵՄ անդամ»․ Իվանիշվիլի

12:00, երեքշաբթի, 30 ապրիլի, 2024 թ.
«Վրաստանը 2030թ․ կդառնա ԵՄ անդամ»․ Իվանիշվիլի

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և նախագահ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ Վրաստանը 2030 թվականին կմիանա Եվրոմիությանը, հայտնում է Վրաստանի Ազգային հեռուստատեսության կայքը։

Ելույթ ունենալով խորհրդարանի շենքի առջև տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ՝ Իվանիշվիլին ասել է․ «Ազատ, անկախ, ինքնիշխան, միասնական և Եվրոմիությանն ինտեգրված Վրաստանը վրացական երազանք է, որն անպայման կիրականանա»։

Քաղաքական գործիչը խոստացել է, որ երկիրը կհաղթահարի բոլոր խոչընդոտները, կամրապնդի ինքնիշխանությունը, կպահպանի խաղաղությունը, կզարգացնի տնտեսությունը և 2030թ․ կդառնա ԵՄ անդամ։

1810 | 0
Facebook