Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Հովիկ Աբրահամյանն ընկել է դռնեդուռ

16:05, ուրբաթ, 20 հունվարի, 2017 թ.
Հովիկ Աբրահամյանն ընկել է դռնեդուռ
     ՀՀԿ ԳՄ երեկվա նիստին Հովիկ Աբրահամյանը ներկա չէր: Էդուարդ Շարմազանովը չմասնակցելու պատճառների մասին որևէ բան չէր կարողացել ասել: Ասում են` Աբրահամյանն այդ օրն առավոտյան անսպասելի մեկնել է Մոսկվա` իր քաղաքական դիրքի, դերի շուրջ ճշգրտումներ անելու համար: Շտապողականությունը պայմանավորված էր նաև նրանով, որ փորձում էր առաջ ընկնել Կարեն Կարապետյանից, ով հունվարի 24-ին պաշտոնական այցով մեկնելու է ՌԴ: Ըստ լուրերի` Աբրահամյանը ցանկանում է ՀՀԿ համամասնական ցուցակում առաջատար դիրք զբաղեցնել, լինել շտաբի պետ և այլն, բայց այդ հարցում ՀՀ նախագահին չի կարողանում համոզել: Ասում են նաև, եթե առաջիկայում նրան չհաջողվի իր քաղաքական ապագայի վերաբերյալ Սերժ Սարգսյանից հավաստիացում ստանալ, հնարավոր է տեղափոխվի խնամի Ծառուկյանի դաշինք:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
17285 | 11
Facebook