Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«ՊՈԱԿ-ների, ԾԻԳ-երի օպտիմալացումով 3,9 միլիարդ դրամ կտնտեսվի». Դավիթ Հարությունյան

12:40, հինգշաբթի, 19 հունվարի, 2017 թ.
«ՊՈԱԿ-ների, ԾԻԳ-երի օպտիմալացումով 3,9 միլիարդ դրամ կտնտեսվի». Դավիթ Հարությունյան

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն այսօրվա նիստի ժամանակ ներկայացրել է տեղեկատվություն կառավարության նախորդ նիստերին տրված հանձնարարականների և դրանց կատարողականի մասին:
     Հարությունյանն ասել է, որ 2016-ի սեպտեմբերի 15-ից մինչև 2017-ի հունվարի 12-ն ընկած ժամանակահատվածում, ընդհանուր առմամբ, մշակվել են 101 իրավական ակտեր, որոնցից ընդունվել են 51-ը: Անդրադառնալով «Գնումների մասին» նոր օրենքին, որն արդեն ընդունվել է Ազգային ժողովի կողմից, նշել է, որ այն նախատեսում է գնումների ավելի ճկուն և թափանցիկ մեխանիզմներ, ինչը թույլ է տալիս բարձրացնելու կառավարության հանրային հաշվետվողականությունը:
     Հաջորդը վերաբերում է ՊՈԱԿ-ների, ԾԻԳ-երի օպտիմալացմանը: «2017-ին կատարված փոփոխությունները հնարավորություն կընձեռեն տնտեսելու 3,9 միլիարդ դրամ»,- նշել է Դավիթ Հարությունյանը:

2107 | 1
Facebook