Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոտ 100 գաղթական է անհետ կորել Միջերկրականում

14:05, կիրակի, 15 հունվարի, 2017 թ.
Մոտ 100 գաղթական է անհետ կորել Միջերկրականում

Միջերկրական ծովում տեղի ունեցած նավաբեկությունից հետո մոտ 100 գաղթական համարվում է անհետ կորած: Իտալիա ուղևորվող նրանց նավը շրջվել է Լիբիայի ափից 50 կմ հեռավորության վրա:
     Իտալական փրկարար ուժերը հայտնել են, որ փրկել են 4 մարդու և գտել 7-ի դիերը: Որոնողափրկարարական աշխատանքները, որոնց մասնակցում են նաև ֆրանսիական մեկ ռազմական և 2 առևտրային նավեր, տարվում են շատ բարդ պայմաններում:
     Անհետ կորածների ազգային պատկանելիությունը դեռ հայտնի չէ:
     ՄԱԿ-ի տվյալներով` 2016 թվականին միայն այս ուղու վրա զոհվել է ավելի քան 5000 գաղթական` 2015-ի 3800-ի դիմաց: Պատճառն անորակ նավակներն են ու դրանց խիստ ծանրաբեռնվածությունը:
     Միայն 2017-ի առաջին 2 շաբաթվա ընթացքում այս ճանապարհով Եվրոպա է հասել 1000 գաղթական:

4232 | 0
Facebook