Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երկու գլուխ, չորս ոտք և մեկ սիրտ, իսկ քայլերն արդեն կարևոր չեն

13:25, կիրակի, 11 դեկտեմբերի, 2016 թ.
Երկու գլուխ, չորս ոտք և մեկ սիրտ, իսկ քայլերն արդեն կարևոր չեն

Երկու գլուխ, չորս ոտք և մեկ սիրտ, իսկ քայլերն արդեն կարևոր չեն: Կարևորը հպումն է… Տանգոն հորիզոնական ցանկության ուղղահայաց արտահայտումն է, մի փոքրիկ կյանք, որ ձգվում է պարի ընթացքում, կնոջ և տղամարդու հակամարտություն: Տանգոն միայնակության մասին է, և այդ մասին միայն երկուսով են պարում…

Երկու գլուխ, չորս ոտք և մեկ սիրտ, իսկ քայլերն արդեն կարևոր չեն
Երկու գլուխ, չորս ոտք և մեկ սիրտ, իսկ քայլերն արդեն կարևոր չեն

Այսօր տանգոյի միջազգային օրն է: Տանգոն ծագում է իսպանական, իտալական, ֆրանսիական և աֆրիկյան ոճերի միաձուլումից: Տանգոյի պատմությունը հաշվառվում է 1890-ականներից: Ծնվել է Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի ժողովրդի ծոցում:

Արգենտինյան տանգոն Բուենոս Այրեսի զարկերակն է: Այն ավելի քան հարյուր տարեկան է: Տանգոն երկար ժամանակ հանդիսացել է կաբարեյի պար և հիմնականում պարել են գիշերային ակումբներում: Այն համարվում է ամենագայթակղիչ և զգացմունքային պարը: Ֆրանսիական եկեղեցին երկար ժամանակ արգելել է տանգոն, համարելով դա վտանգավոր պար:

Երկու գլուխ, չորս ոտք և մեկ սիրտ, իսկ քայլերն արդեն կարևոր չեն
Երկու գլուխ, չորս ոտք և մեկ սիրտ, իսկ քայլերն արդեն կարևոր չեն

Տանգո նշանակում է կանգառ`պար կանգառներով: Չժպտալ, միմյանց աչքերի մեջ չնայել, սրանք են խաղի կանոնները…Երեք րոպեանոց պարը երեք րոպեանոց սեր է ծնում, սակայն էրոտիզմը միշտ տանգոյի ենթատեքստում է մնում: Տանգոն մահանում է, երբ փորձում ես զուսպ ու գիտակցաբար կատարել պարի շարժումները:

Տանգոյի ամենակարևոր պայմանն է` պարը ղեկավարում է տղամարդը, սակայն զույգն այստեղ մեկ ամբողջություն է, երկու գլուխ, չորս ոտք և մեկ սիրտ, իսկ քայլերն արդեն կարևոր չեն…

Երկու գլուխ, չորս ոտք և մեկ սիրտ, իսկ քայլերն արդեն կարևոր չեն
Երկու գլուխ, չորս ոտք և մեկ սիրտ, իսկ քայլերն արդեն կարևոր չեն

3592 | 0
Facebook