Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վիետնամում ջրհեղեղի հետևանքով 13 մարդ է զոհվել

16:25, կիրակի, 04 դեկտեմբերի, 2016 թ.
Վիետնամում ջրհեղեղի հետևանքով 13 մարդ է զոհվել

Վիետնամի կենտրոնական նահանգներում արևադարձային անձրևների հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել: Այս մասին հայտում է Reuters-ը:
     Գործակալության տվյալներով` հինգշաբթի օրվանից ի վեր Բինդին նահանգում զոհվել է 6 մարդ, ևս 4 մարդ զոհվել է Կուանգնգեյ նահանգում: Վերը նշված նահանգներում ջրի տակ է հայտնվել ավելի քան 100 հազար տուն:
     3 երեխա համարվում է անհետ կորած:
     Վիետնամը հաճախ է տուժում արևադարձային հեղեղների, թայֆունների պատճառով: Նոյեմբերի սկզբին հեղեղումների պատճառով մահացել է 15, անհետ կորել է 6 մարդ: Այդ ժամանակ ջրի տակ է հայտնվել շուրջ 40 տուն, հազարավոր մարդիկ ստիպված լքել են իրենց տները:

7880 | 0
Facebook