ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի` Bloomberg գործակալությանը տված
հարցազրույցը, որը հիմնված է «Հայաստանի տնտեսության վիճակը չափազանց ծանր է, բայց նոր վարչապետը կանի հնարավոր փոփոխությունները» գաղափարի վրա, ասում են` վճարովի է եղել: Bloomberg-ը նշում է, որ Սերժ Սարգսյանը նոր վարչապետին անվանել է «փոփոխությունների խորհրդանիշ»
, ով պատրաստվում է զարգացնել ՀՀ տնտեսությունը, քանզի «նա է այն մարդն, ով ամեն ինչ կկարգավորի»:
Ինչ վերաբերում է վճարովի հարցազրույցներին, ապա, խոսակցությունների համաձայն, նման նախաձեռնություններով աչքի է ընկնում նաև ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Հիշեցնենք` հատկապես լայն արձագանք գտավ նրա` «Независимая газета»-ին տված հարցազրույցը, որի համար, ըստ լուրերի, Ծառուկյանը ռուսական թերթին
վճարել էր 12-15 հազար դոլար: