Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Պուտինը հավանություն է տվել Ռուսաստանի և Հայաստանի միացյալ զորախմբի ստեղծման մասին համաձայնագրին

11:40, երկուշաբթի, 14 նոյեմբերի, 2016 թ.
Պուտինը հավանություն է տվել Ռուսաստանի և Հայաստանի միացյալ զորախմբի ստեղծման մասին համաձայնագրին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնություն է տվել կառավարության` Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի միացյալ զորախմբի ստեղծման մասին առաջարկին: Այս մասին հայտնում է իրավական տեղեկատվության ռուսաստանյան պորտալը:
     Համաձայն կանոնակարգի` Պուտինը ՌԴ Պաշտպանության նախարարությանը հանձնարարել է ՌԴ արտգործնախարարի մասնակցությամբ բանակցություններ անցկացնել հայկական կողմի հետ:
     Նշվում է, որ Հայաստանն ու Ռուսաստանը ծրագրում են Կովկասյան տարածաշրջանում համահավաք անվտանգության շրջանակներում ստեղծել Զինված ուժերի միացյալ խմբավորում: Խմբավորման առաջնային խնդիրներից կլինեն ՀՀ և ՌԴ պետական սահմանների ցամաքային հատվածների ապահովումը` ՀԱՊԿ ուժերի և միջոցների հետ համատեղ:
     Խմբավորման վերահսկման համար կստեղծվի միացյալ հրամանատարությունը, որի հրամանատարը նշանակվում կամ պաշտոնից ազատվում է ՀՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարի կողմից` ՌԴ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարի համաձայնությամբ: Խաղաղ ժամանակ հրամանատարությունը ենթարկվում է ՀՀ Գլխավոր շտաբին, անմիջական սպառնալիքի և պատերազմական ժամանակաընթացքում, կախված իրադրությունից, այն ենթարկվում է ՌԴ բանակի Հարավային զինվորական շրջանի հրամանատարությանը կամ էլ` Գլխավոր շտաբին` երկու երկրների գերագույն գլխավոր հրամանատարների որոշմամբ:

6014 | 2
Facebook