Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը` հիմնանորոգումից հետո

20:40, չորեքշաբթի, 09 նոյեմբերի, 2016 թ.
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը` հիմնանորոգումից հետո
     Այսօր` նոյեմբերի 9-ին, հիմնանորոգումից հետո վերաբացվեց Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը, որտեղ այսուհետ կգործի նաև համերգասրահ: Ըստ թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանի` թանգարանը համապատասխանեցվել է ժամանակակից պատանջներին, ավելացել է 4-րդ հարկը:
     «Արվեստասեր հասարակության առջև կբացվի Սարյանի ապրած տան հատվածը, կներկայացվի այն մթնոլորտը, որտեղ ապրել է վարպետն իր հարազատների, մտերիմների, իր որդիների հետ»,- թանգարանի բացման ժամանակ նշեց տնօրենը: Նրա խոսքով`գարնանից թանգարանի այցելուները հնարավորություն կունենան օգտվել նաև շենքում գործող սրճարանից, որտեղ կկարողանան մի գավաթ սուրճ ըմպելով՝ կիսվել տպավորություններով:
9903 | 0
Facebook