Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայում ընդդիմադիր թերթի խմբագիր է ձերբակալվել

17:20, երկուշաբթի, 31 հոկտեմբերի, 2016 թ.
Թուրքիայում ընդդիմադիր թերթի խմբագիր է ձերբակալվել

Թուրքիայի իրավապահները ձերբակալել են ընդդիմադիր Cumhuriyet թերթի գլխավոր խմբագիր Մուրատ Սաբունչուին: Պարբերականի ղեկավարության անդամների և լրագրողների տներում խուզարկություններ են ընթանում: Այս մասին հաղորդում է ամերիկյան CNN լրատվականի թուրքական ծառայությունը:
     Ղեկավարությունը Cumhuriyet թերթի խմբագրությանը մեղադրում է գյուլենականներին և քուրդ զինյալներին աջակցելու համար:
     Թուրքիայում ներկա դրությամբ ճնշումներ են գործադրվում յուրաքանչյուր մարդու հանդեպ, ով կասկածվում է ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու համար:

12721 | 0
Facebook